Шаблоны для uCoz
Навигация по сайту
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 14 » «Ռեալի» ֆուտբոլիստ Կասեմիրո. Նեյմարի հետ լուրջ մրցակցություն
08:32
«Ռեալի» ֆուտբոլիստ Կասեմիրո. Նեյմարի հետ լուրջ մրցակցություն

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կասեմիրոն ընդգծել է, որ դիմակայությունն իրեն ու «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին չի խանգարում լավ հարաբերություններ պահպանել: Երկու բրազիլացիներն էլ իսպանական թոփ-ակումբներ են տեղափոխվել այս ամռանը:


-Այսպես են իրականանում երազանքները: Մենք տեղափոխությունների առիթով կատակում էինք Նեյմարի հետ, քանի որ մենք իրար դեմ ենք խաղացել գրեթե ամբողջ կյանքի ընթացքում: Կարելի է ասել' միմյանց հետ լուրջ մրցակցություն ունենք: Ուրախալի է այդպիսի ընկեր ունենալ, չնայած ակումբների դիմակայությանը: «Ռեալում» խաղալն իմ ամբողջ կյանքի երազանքն էր, սակայն, շնորհիվ «Սան-Պաուլոյի» կազմում հաջող ելույթների, այն դարձավ իրականություն,- ասել է Կասեմիրոն ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում:


21-ամյա բրազիլացին ընթացիկ մրցաշրջանում Իսպանիայի առաջնության երեք հանդիպումներում փոխարինման է դուրս եկել մադրիդցիների կազմում: Իսկ ահա Նեյմարը մասնակցել է մեկ ամբողջական հանդիպման, իսկ մյուս երկու խաղերում դուրս է եկել փոխարինման:

Դիտումներ: 697 | Ավելացրեց: Hen | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: