Шаблоны для uCoz
Навигация по сайту
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 29 » Ռոնալդու. Պետք չէ մեղադրել մարզչին, պետք է մեղադրել խաղացողներին
12:52
Ռոնալդու. Պետք չէ մեղադրել մարզչին, պետք է մեղադրել խաղացողներին

Մադրիդի «Ռեալի» առաջատարը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում «Ատլետիկոյից» նվազագույն հաշվով կրած պարտությունը: Ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում Կրիշտիանու Ռոնալդուն ասել է, որ իրենք արժանի չէին հաղթանակի այդ խաղում:

«Հնարավոր չէ միշտ հաղթել: Գուցե այսօր մի փոքր հոգնած էի, քանի որ վերջին խաղն ընդամենը 2 օր առաջ էր, սակայն դա արդարացում չէ: «Ատլետիկոն» առաջ էր նետվում՝ հիանալի խաղ ցուցադրելով: Նրանք ավելի շատ էին վազում, և մեզ համար սա լավագույն օրը չէր:

Պետք չէ մեղադրել մարզչին, պետք է մեղադրել խաղացողներին՝ մենք այս խաղում արժանի չէինք հաղթանակի: Ես ինքս վատ խաղացի, բայց ոչ միայն ես: Իմ թիմակիցները ևս լավագույն հանդիպումը չանցկացրին:

Կարող ենք բարելավել մեր խաղը և անպայման կանենք այդպես: Առջևում դեռ շատ հանդիպումներ կան առաջնությունում, Չեմպիոնների լիգայում և գավաթի խաղարկությունում: 5 միավորը լուրջ առավելություն է, բայց մենք պետք է շարունակենք աշխատել: Ես տեսել եմ՝ ինչպես են հետ բերում միավորների կորուստը. սա ֆուտբոլ է»,-ասել է Ռոնալդուն:

Դիտումներ: 304 | Ավելացրեց: CR7 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: