Шаблоны для uCoz
Навигация по сайту
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 14 » Բեյլ. Կխաղամ այն դիրքում, որ մարզիչը կասի
08:26
Բեյլ. Կխաղամ այն դիրքում, որ մարզիչը կասի
«Արքայական» ակումբի թանկարժեք նորեկ Գարեթ Բեյլը «Ռեալի» նոր արտագնա մարզահագուստի շնորհանդեսի ժամանակ պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին: Մադրիդից ստացած առաջին տպավորությունների վերաբերյալ. -Այստեղ բոլորը ցանկանում են տիտղոսներ նվաճել, և ես հույս ունեմ' մրցաշրջանի ավարտին մեծ հաջողությունների կհասնենք: Այս ակումբում պետք է անընդհատ հաղթանակների ձգտել' և խաղերի, և յուրքանչյուր մարզման ժամանակ: Թեպետ «Ռեալում» դեռ նորեկ եմ, հասցրել եմ թիմակիցներիս կողմից ջերմություն զգալ: Շատ հաճելի էր Կրիշտիանու Ռոնալդուի հետ ծանոթանալը: Իմ կարծիքով նա հիանալի անձնավորություն է, և ես անհամբերությամն սպասում եմ նրա հետ միասին խաղալում: Խաղադաշտում դիրքի վերաբերյալ. -Ես կխաղամ այն դիրքում, որում ասի մարզիչը և 100 տոկոսով կնվիրվեմ, որպեսզի համապատասխանեմ «Ռեալի» բարձրակարգ ֆուտբոլիստներին: Մեծ հույս ունեմ, որ իմ հարմարվելու գործընթացն արագ կանցնի և շուտով կկարողանամ օգուտ տալ թիմին: Երկրպագուների պահանջների վերաբերյալ. -Ես արդեն գիտեմ, թե ինչ է նշանակում Դեսիման և իմ կողմից ամեն բան կանեմ այն հաղթելու համար: Մենք պետք է յուրաքանչյուր խաղում հաղթանակների ձգտենք և պայքարենք յուրաքանչյուր տիտղոսի համար: Հասկանում եմ' «Ռեալում» հեշտ չի լինելու, բայց համոզված եմ' կհաղթահարենք բոլոր դժվարությունները և կհասնենք մեր նպատականերին:
Դիտումներ: 611 | Ավելացրեց: Hen | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: