Шаблоны для uCoz
Навигация по сайту
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 14 » Անչելոտի. Կասիլյասը երեքշաբթի կխաղա Ստամբուլում
08:30
Անչելոտի. Կասիլյասը երեքշաբթի կխաղա Ստամբուլում
«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ դարպասապահ Իկեր Կասիլյասը խաղադաշտ դուրս կգա Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի' «Գալաթասարայի» հետ արտագնա մրցավեճում:

-Կասիլյասը երեքշաբթի օրը կխաղա Ստամբուլում: Այս որոշումն ամենաճիշտն է ամբողջ թիմի համար,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք' իսպանացի դարպասապահը կորցրել է իր տեղը մադրիդցիների մեկնարկային կազմում, քանի որ, ինչպես նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, այնպես էլ Անչելոտին ավելի շատ վստահում է Դիեգո Լոպեսին: Կասիլյասը բաց է թողել Իսպանիայի նոր մեկնարկած առաջնության մեկնարկային երեք հանդիպումները:

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ նրա ծառայություններով հետաքրքրված են Դորտմունդի «Բորուսսիան» ու կատալոնական «Բարսելոնան»:
Դիտումներ: 670 | Ավելացրեց: Hen | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: