Шаблоны для uCoz
Навигация по сайту
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 28 » Անչելոտի. Հաջողության բանալին ոչ թե պահեստայինների նստարանին է, այլ խաղադաշտում
07:59
Անչելոտի. Հաջողության բանալին ոչ թե պահեստայինների նստարանին է, այլ խաղադաշտում

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Իսպանիայի առաջնության 7-ր տուրի կենտրոնական' «Ատլետիկոյի» դեմ խաղից առաջ, պատասխանել է լրագրողների հարցերին:

««Ատլետիկոն» շատ միասնական, ֆիզիկապես ուժեղ, ագրեսիվ թիմ է, բայց մեր ուժեղ կողմերն ավելի շատ են: Մրցակիցը լավ և կազմակերպված է հանդես գալիս պաշտպանությունում, այդ իսկ պատճառով մենք պետք է հնարավորինս արագ գործենք: Դանդաղ խաղալու դեպքում դժվարություններ կունենանք:

Բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են: Թիմը լավ է հանդես գալիս, երբ կա համապատասխան մարտավարություն,  իսկ հաջողության բանալին ոչ թե պահեստայինների նստարանին է, այլ խաղադաշտում: Կարծում եմ' մենք ճիշտ ուղով ենք ընթանում և աստիճանաբար ավելի լավ հանդես կգանք»,-ասել է Անչելոտին:

Դիտումներ: 304 | Ավելացրեց: CR7 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: