Шаблоны для uCoz
Навигация по сайту
Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 13 » Զիդանը պետք է ներողություն խնդրի Ռոնալդուից
14:48
Զիդանը պետք է ներողություն խնդրի Ռոնալդուից

Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն և ակումբի ղեկավարությունը հիասթափված են Կարլո Անչելոտիի օգնական Զինեդին Զիդանի վերջին հայտարարությունից, հաղորդում է As-ը:

Հիշեցնենք, որ լեգենդար ֆուտբոլիստը, բնավ չհիշատակելով Ռոնալդուին, նշել էր, որ այս տարի «Ոսկե գնդակին» արժանի է իր հայրենակից Ֆրանկ Ռիբերին, միայն թե կա մեկ խնդիր՝ Լեո Մեսսին: Այս քայլով Զիդանը խախտել է «Արքայական» ակումբում սահմանված էթիկական նորմերը. ակումբի ղեկավարությունը և բոլոր ֆուտոլիստները նման կարևոր իրադարձություններից առաջ պարտավոր են իրենց աջակցությունը հայտնել, ոչ թե նմանատիպ հայտարարություններ անեն:

Սպասվում է, որ Ռոնալդուի՝ Պորտուգալիայի հավաքականից «Ռեալ» վերադառնալուց հետո Զինեդին Զիդանը նրանից ներողամտություն է հայցելու:

Դիտումներ: 353 | Ավելացրեց: CR7 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: