Шаблоны для uCoz
Навигация по сайту
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 14 » Զիդան. Դի Մարիան որոշեց պայքարել, իսկ Օզիլը` հեռացավ
09:43
Զիդան. Դի Մարիան որոշեց պայքարել, իսկ Օզիլը` հեռացավ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի օգնական Զինեդին Զիդանը իր հարցազրույցներից մեկում խոսել է կիսապաշտպան Մեսութ Օզիլի' «Արսենալ» տեղափոխության մասին:

-«Ռեալի» հիմնական կազմում հայտնվելու համար մրցակցությունն աճում է: Որոշ խաղացողներ դրան լուրջ չեն վերաբերվում ու պայքարելու պատրաստակամություն են հայտնում: Յուրաքանչյուրը տարբեր կերպ է արձագանքում: Օրինակ' Դի Մարիան որոշեց պայքարել, իսկ Օզիլը' հեռացավ,- Զիդանի խոսքերը մեջբերում են իսպանական ԶԼՄ-ները:

Ահա Օզիլի վիճակագրությունն Իսպանիայի նախորդ առաջնությունում. 32 հանդիպում (23-ը' մեկնարկային կազմում), 9 գոլ, 14 գոլային փոխանցում: Դի Մարիայի վիճակագրությունը. 32 հանդիպում (22-ը' մեկնարկային կազմում), 6 գոլ, 7 գոլային փոխանցում:

Դիտումներ: 408 | Ավելացրեց: Hen | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: