Шаблоны для uCoz
Навигация по сайту
Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 14 » Զիդան. Բեյլն անհավանական ֆուտբոլիստ է
15:42
Զիդան. Բեյլն անհավանական ֆուտբոլիստ է

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի օգնական Զինեդին Զիդանը վերջերս այցելել է Աբու-Դաբի, որտեղ մի քանի ԶԼՄ ներկայացուցիչների հետ համատեղ հանդիպում է ունեցել: Լեգենդար ֆրանսիացու հարցազրույցը թարգմանաբար ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: 

 

 

-Ինչպե՞ս է Գարեթ Բեյլի ինքնազգացողությունը:

-Նա լավ ինտեգրվեց, բոլորը նրան լավ ընդունեցին:  Բեյլին ֆիզիկական պատրաստվածությունն էր պակասում, նա քիչ էր մարզվում, բայց ուժն ու եռանդը չես խլի: Հիմա նա մարզվում է ու շուտով պատրաստ կլինի:

-Նրա գինը համապատասխանո՞ւմ էր մակարդակին:

-Շուկան այսպիսին է. կա ակումբ, որն ուզում է գնել, մյուսը` վաճառել: Այնքան գումար է փոխանակվում, որքան որ արժե ֆուտբոլիստը: Բեյլն անհավանական ֆուտբոլիստ է, դրա համար էլ գնեցինք:

-Կրիշտիանու, թե՞ Ռիբերի. ո՞ւմ կտայիք  «Ոսկե գնդակը»:

-Երկուսն էլ արժանի են պարգևի, բայց ինքս Ռիբերիին կտայի մրցանակը, քանի որ նա  «Բավարիայի» հիմնական ֆուտբոլիստն է եղել, մեծ ներդրում է ունեցել թիմի հաղթանակներում և երեք տիտղոս է նվաճել: Բայց կա մեկ այլ խնդիր՝ Լեո Մեսսին:

-Ձեր կարծիքով ինչո՞ւ Բենզեման գոլ չի խփում:

-Երբ ֆուտբոլիստի մոտ սև գիծ կա, նա կարող է կորցնել վստահությունը, բայց տաղանդը` երբեք: Հիմա նրանից գոլ են պահանջում, չեն ստանում ու քննադատում են: Բայց չի կարելի կասկածի տակ դնել Բենզեմային ու նրա աշխատանքը  «Ռեալում»: Նա երբեք չի հանձնվում:  

-Մորատան պատրա՞ստ է Բենզեմայի հետ պայքարել մեկնարկային կազմի համար:

-Լավ է, երբ թիմում երիտասարդ ու աճող ֆուտբոլիստներ կան: Բենզեման հիմա վատ ժամանակներ է ապրում, բայց նա այն ֆուտբոլիստն է, ով շատ է աշխատում դաշտում: Նա դեռ կվերադառնա...

-Ապագայում գլխավոր մարզիչ դառնալու միտք ունե՞ք:

-Ես երազում եմ մարզել Ֆրանսիայի հավաքականը: 

-Ինչո՞ւմն է կայանում  «Ռեալի» մարզչական շտաբի խնդիրը:

-Ես երկու օգնականներից մեկն եմ: Կլեմենտը զբաղվում է ֆիզիկական պատրաստվածությամբ, ես` ավելի շատ ուսումնասիրում եմ թիմը, աշխատում ֆուտբոլիստների հետ: Անչելոտիի հետ միասին ենք աշխատում, բայց յուրաքանչյուրն իր դերն ունի: 

-Ինչպիսի՞ն է ձեզ համար Անչելոտիի հետ աշխատանքը:

-Շատ մարզիչների հետ եմ աշխատել ու կարծում եմ, որ ինքս բոլոր հատկանիշներն ունեմ մարզիչ դառնալու համար: Կարլոյի հետ երիտասարդ տարիներիս էլ եմ աշխատել, նա հիմա ավելի փորձառու է: Նա ֆանտաստիկ մարզիչ է:

-Ինչպե՞ս կգնահատեք մրցաշրջանում «Ռեալի» թույլ մեկնարկը:

-Արդյունքները ձեր առաջ են: 

-Ի՞նչ եք մտածում այն մասին, որ Իսկոյին ձեզ հետ են համեմատում:

-Ինձ էլ են համեմատել, երբ նոր էի սկսել խաղալ: Մարդիկ ինձ Պլատինիի հետ համեմատել են մեր դիրքի համար ու այն բանի, որ  «Յուվենտուսում» եմ խաղացել: 

-Ո՞վ է թիմում լավագույն ընկերը:

-Ռոնալդոն: Նա անհավատալի տաղանդավոր էր, միակն իր կերպարում:

Դիտումներ: 320 | Ավելացրեց: CR7 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: