Шаблоны для uCoz
Навигация по сайту
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 14 » «Վիլյառեալ»-«Ռեալ». կարող է կայանալ Իլիյարամենդիի նորամուտը
09:55
«Վիլյառեալ»-«Ռեալ». կարող է կայանալ Իլիյարամենդիի նորամուտը

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ասյեր Իլիյարամենդին վերականգնվել է վնասվածքից ու ընդգրկվել Իսպանիայի առաջնության հերթական տուրի' «Վիլյառեալի» հետ առաջիկա հանդիպման հայտացուցակում:

Մկանային վնասվածքով պայմանավորված' իսպանացի ֆուտբոլիստը բաց թողեց մինչմրցաշրջանային փուլի մեծ մասն ու «Արքայական» ակումբի կազմում պաշտոնական խաղերի դեռ չի մասնակցել:

Սակայն, Իլիյարամենդին վերջերս վերադարձել է լիարժեք մարզումների, ու ակումբի բժշկական շտաբը հաստատել է, որ խաղացողը պատրաստ է մասնակցել առաջիկա մրցավեճին:

Ավելացնենք, որ առաջիկա հանդիպումը բաց կթողնեն պաշտպաններ Ֆաբիո Կոենտրաուն ու Մարսելոն, ովքեր վնասվածքներ են ստացել իրենց հավաքականների կազմերում:

Դիտումներ: 341 | Ավելացրեց: Hen | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: