Шаблоны для uCoz
Навигация по сайту
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 19 » Վարանն ու Կոենտրաուն վերադարձել են լիարժեք մարզումներին
08:06
Վարանն ու Կոենտրաուն վերադարձել են լիարժեք մարզումներին
Մադրիդի «Ռեալի» պաշտպաններ Ռաֆաել Վարանն ու Ֆաբիո Կոենտրաուն վերականգնվել են վնասվածքներից ու վերադարձել մարզումներին:

Երկու ֆուտբոլիստներն էլ այսօր թիմակիցների հետ մարզվել են ընդհանուր խմբում:

Կոենտրաուն ազդրի վնասվածքով ակումբի տրամադրության տակ էր վերադարձել Պորտուգալիայի հավաքականից ու բաց թողել վերջին երկու հանդիպումները:

Վարանն իր հերթին խաղից դուրս է մնացել մայիս ամսից, ու ամբողջ ամռան ընթացքում վերականգնվում էր վիրահատությունից հետո:

Մարսելոն ու Խաբի Ալոնսոն, ովքեր շարունակում են վերականգնողական գործընթացը, իրենց մարզումներն առայժմ անցկացնում են մարզասրահում:
Դիտումներ: 365 | Ավելացրեց: Hen | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: