Шаблоны для uCoz
Навигация по сайту
Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 17 » Վարան. Իմ ապաքինման հարցում Զիդանը մեծ դեր ունի
16:30
Վարան. Իմ ապաքինման հարցում Զիդանը մեծ դեր ունի

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը պատմել է մայիսին ստացած ծնկի վնասվածքի մասին։

«Երբ ես վնասվածք ստացա, փորձեցի համոզել ինքս ինձ, որ ոչ մի սարսափելի բան չի պատահել, այնպես որ երբ հիվանդանոցում ինձ ասացին՝ ինչպիսի իրավիճակում եմ գտնվում իրականում, դա ինձ համար ծանր հարված էր։ Դա իմ կարիերայում առաջին լուրջ վնասվածքն էր։

Մինչև վերջին ժամանակներս և նույնիսկ չէի էլ մտածում Աշխարհի առաջնությունում խաղալու հնարավորության մասին։ Անընդհատ ասում էի ինքս ինձ, որ ամենից առաջ հարկավոր է դաշտ վեադառնալ կատարելապես առողջ, և ընդ որում՝ դա անել ինչքան հնարավոր է արագ։

Իմ ապաքինման գործընթացում շատ կարևոր դեր է կատարել Զիդանը։ Նա տեսնում էր իմ անհամբերությունն ու մինչմրցաշրջանային հատվածում դաշտ վերադառնալու մեծ ցանկությունը։ Նա ինձ կարողացավ հանգստացնել. դա նրա մոտ շատ լավ է ստացվում։ Բայց, մեր մեջ ասած, իմ ցանկությունը միանգամայն նորմալ է. առանց դրա ֆուտբոլում ոչինչ չունես անելու»,-ասել է Վարանը։

Դիտումներ: 331 | Ավելացրեց: CR7 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: