Шаблоны для uCoz
Навигация по сайту
Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 17 » Վարան. Երկու տարվա ընթացքում Մոուրինյոն ինձ երբեք չի խաբել
16:28
Վարան. Երկու տարվա ընթացքում Մոուրինյոն ինձ երբեք չի խաբել

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը խոսել է իր նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կատարած աշխատանքից:

«Մոուրինյոն ինձ ասել էր, որ խաղաժամանակ կտրամադրի, որ ես կկարողանամ ճիշտ գնահատել հնարավորություններս: Ոչ մի տեղ՝ թե խաղադաշտում, թե դրանից դուրս, ես այնպիսի ճնշման չէի ենթարկվել, ինչպես «Ռեալում», բայց մարզիչն ինձ ասաց՝ կօգնի հարթել ամեն ինչ: Մոուրինյոն իր խոսքի տերը եղավ. ես երկու մրցաշրջան խաղացի նրա ղեկավարությամբ և ոչ մի անգամ նա ինձ չխաբեց:

«Ռեալ» տեղափոխվելուց առաջ երկմտում էի՝ գուցե բավարար խաղաժամանակ չստանամ, բայց Մոուրինյոյի հետ զրույցից հետո փոխեցի կարծիքս: Նա վստահեցրեց՝ կկարողանամ զարգանալ այս թիմում և ցուցադրել բարձրակարգ ֆուտբոլ»,-պատմել է Ռաֆայել Վարանը:

Դիտումներ: 339 | Ավելացրեց: CR7 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: