Шаблоны для uCoz
Навигация по сайту
Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 17 » Վալդանո. Նեյմարը չի նվնվում, երբ նրան հարվածում են
16:31
Վալդանո. Նեյմարը չի նվնվում, երբ նրան հարվածում են

«Ռեալի» նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն խոսել է «Բարսելոնայի» նորեկ հարձակվող Նեյմարի մասին և դրական կարծիք հայտնել։

«Նեյմարի գլխավոր արժանիքներից մեկն այն է, որ նա չի նվնվում, երբ նրան հարվածում են ոտքերով։ Նա բարձրանում է խոտածածկից և շարունակում պայքարել իրեն հարվածող ֆուտբոլիստի դեմ»,-նշել է արգենտինացին։

Վալդանոն ասել է նաև, որ Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպման ժամանակ Գվարդիոլայի գլխավորությամնբ հանդես եկող Մյունխենի «Բավարիան» «Բարսելոնային» էր հիշեցնում։
«Երբ ես հետևում էի «Մանչեսթեր Սիթիի» դեմ նրանց խաղին Չեմպիոնների լիգայում, «Բավարիան» նայվում էր ինչպես «Բարսելոնան», միայն թե առանց Մեսսիի»,-ասել է Վալդանոն

Դիտումներ: 345 | Ավելացրեց: CR7 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: