Шаблоны для uCoz
Навигация по сайту
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 14 » Թերիմ. «Գալաթասարայը» պատրաստվում է հաղթել «Ռեալին»
20:07
Թերիմ. «Գալաթասարայը» պատրաստվում է հաղթել «Ռեալին»
«Գալաթասարայի» գլխավոր մարզիչ Ֆաթիհ Թերիմը վստահությամբ է ներշնչված Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկից առաջ: Թուրքական ակումբն առաջին տուրում Ստամբուլում սեպտեմբերի 17-ին հանդիպելու է Մադրիդի «Ռեալի» հետ: Ըստ Թերիմի խոսքերը' թիմում բոլորը հավատում են Իսպանիայի փոխչեմպիոնին հաղթելու հնարավորությանը:

-Մենք պատրաստվում ենք հաղթել «Ռեալին», դրանում ոչ ոք չի կասկածում,- մասնագետի խոսքերը մեջբերում է թուրքական մամուլը:

Հիշեցնենք' Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկությունում այս թիմերը հանդիպել են 1/4 եզրափակիչ փուլում, որտեղ ավելի ուժեղ է գտնվել «Արքայական» ակումբը' հաղթելով ընդհանուր 5:3 հաշվով:
Դիտումներ: 328 | Ավելացրեց: Hen | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: