Шаблоны для uCoz
Навигация по сайту
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 18 » Թերիմ. «Գալաթասարայը» միայն մինչև 30-րդ րոպեն էր ֆուտբոլ խաղում
18:34
Թերիմ. «Գալաթասարայը» միայն մինչև 30-րդ րոպեն էր ֆուտբոլ խաղում

Ստամբուլի «Գալաթասարայի» գլխավոր մարզիչ Ֆաթիհ Թերիմը մեկնաբանել է սեփական հարկի տակ 1:6 հաշվով ջախջախիչ պարտությունը, որ ակումբը կրեց Մադրիդի «Ռեալից» ՉԼ խմբային փուլի առաջին տուրի շրջանակներում։

-«Գալաթասարայը» միայն մինչև 30-րդ րոպեն էր ֆուտբոլ խաղում։ Սա շատ ծանր պարտություն էր, առջևում դեռ խմբային հինգ հանդիպում կա։ Սա, իհարկե, շատ ծանր հարված էր ակումբի ինքնագիտակցությանն ու բարոյական վիճակին, բայց ես համոզված եմ, որ մենք կհաղթահարենք սա և ոտքի կկանգնենք։ Պետք է միշտ հիշել, որ այնպիսի հակառակորդների հետ հանդիպումներում, ինչպիսին «Ռեալն» է, ամենափոքր թերությոնն իսկ պատժվում է,-ասել է մասնագետը։

Դիտումներ: 338 | Ավելացրեց: CR7 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: