Шаблоны для uCoz
Навигация по сайту
Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 17 » «Ռեալն» ապահովագրել է Բեյլին 91 միլիոնով
16:31
«Ռեալն» ապահովագրել է Բեյլին 91 միլիոնով

Գարեթ Բեյլի ապահովագրության գումարը կազմել է 91 մլն եվրո
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ ակումբն ապահովագրել է կիսապաշտպան Գարեթ Բեյլին։ Պերեսի հաղորդմամբ՝ ապահովագրությունը նախատեսված է այն դեպքի համար, եթե Բեյլն իր կարիերան ավարտի վնասվածքի հետևանքով:

Պերեսը հաստատել է, որ ապահովագրության գումարը 91 մլն եվրո է կազմելու՝ ավելացնելով, որ այն համարժեք է կիսապաշտպանի տրանսֆերի գումարին:

«Խոսակցություններ կային, որ Բեյլը միջողային ճողվածք ունի, բայց նման բան չկա. հակառակ դեպքում մենք կհաստատեինք այդ լուրը: Բեյլի խնդիրը նախամրցաշարային պատրաստվածության պակասն է: Բացի այդ նա կոնքի վնասվածք ուներ, սակայն ներկայումս ամեն ինչ նորմալ է: Գարեթը նախատեսում է շաբաթ օրը մասնակցել խաղին»,- պարզաբանել է Պերեսը:

Դիտումներ: 342 | Ավելացրեց: CR7 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: