Шаблоны для uCoz
Навигация по сайту
Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 27 » Ռոնալդուն «Ոսկե խաղակոշիկի» համար պայքարում հավասարվեց Սուարեսին
21:20
Ռոնալդուն «Ոսկե խաղակոշիկի» համար պայքարում հավասարվեց Սուարեսին

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, Լա լիգայի 21-րդ տուրում գրավելով «Գրանադայի» դարպասը, «Ոսկե խաղակոշիկի» համար պայքարում հավասարվեց «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսին: Երկու ֆուտբոլիստներն էլ այժմ ունեն 44 միավոր. նրանցից յուրաքանչյուրը դարձել է 22 գոլի հեղինակ: Ուրուգվայցին նախորդ հանգստյան օրերին իր ցուցանիշը բարելավելու հնարավորություն չի ունեցել, քանի որ Անգլիայում անցկացվում էին գավաթի հանդիպումները:

Այս վարկանիշային աղյուսակում երրոդ տեղը 38 միավորով զբաղեցնում է «Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան: Չորրոդ տեղում 28,5 միավորով «Այաքսի» հարձակվող Ալֆրեդ Ֆինբոգասոնն է, ով դարձել է 19 գոլի հեղինակ (Հոլանդիայի առաջնությունում խփած գոլերից յուրաքանչյուրի համար տրվում է 1,5 միավոր): Հինգերորդ տեղում «Ֆիորենտինայի» հարձակվող Ջուզեպե Ռոսին է, ով ունի 28 միավոր: Վերջինս վնասվածքի պատճառով մոտակա 2 ամիսների ընթացքում չի կարողանա ավելացնել իր գոլերի քանակը:

Դիտումներ: 468 | Ավելացրեց: CR7 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: