Шаблоны для uCoz
Навигация по сайту
Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբէր » 17 » Ռոնալդուն անակնկալ է մատուցել Ֆերգյուսոնին (տեսանյութ)
15:27
Ռոնալդուն անակնկալ է մատուցել Ֆերգյուսոնին (տեսանյութ)

BBC-ի կազմակերպած ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնն արժանացել է «Տարվա սպորտային անհատականություն» հատուկ մրցանակին:

Մրցանակաբաշխության արարողության ժամանակ շոտլանդացի մասնագետին անակնկալ է մատուցել նախկին սանը' Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն:

Ռոնալդուն տեսագրության միջոցով իր շնորհակալությունն է հայտնել Ֆերգյուսոնին, ով իր համար հոր պես է եղել: Կրիշտիանուն նաև պատմել է, երբ իրեն հանձնել են 7 համարի մարզաշապիկը, ասել է. «Դուք ինձ ճնշման ենք ենթարկում», ինչին Ֆերգյուսոնը տվել է հետևյալ պատասխանը.

-Դու պատրաստվում ես արժանանալ այդ խաղահամարին, քանի որ ֆանտաստիկ խաղացող ես:

Առավել մանրամասն' ներկայացված տեսանյութում:


Դիտումներ: 372 | Ավելացրեց: CR7 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: