Шаблоны для uCoz
Навигация по сайту
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 18 » Ռոնալդու. Ես ու Պերեսը հաճախ ենք վիճում
08:06
Ռոնալդու. Ես ու Պերեսը հաճախ ենք վիճում

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ իր փոխհարաբերությունների մասին:

-Ես նախագահի հետ լուրջ կոնֆլիկտներ չեմ ունեցել: Ճիշտ է, մենք հաճախ ենք վիճում տարբեր հարցերի շուրջ, սակայն սա կյանք է:

Մենք բանակցություններ ենք վարել նախորդ մրցաշրջանի վերջում, ու ես դեռ այն ժամանակ գիտեի, որ վաղ թե ուշ համաձայնության ենք գալու:

Այդպիսի ակումբ չկա, որտեղ ամեն բան կատարյալ է: Ես «Ռեալ» եկա աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստի կարգավիճակում, ու ինձ վրա մեծ պատասխանատվություն դրվեց, բայց ես ապացուցեցի, որ ակումբն արդարացիորեն է այդքան գումար վճարել,- պորտուգալացու խոսքերը մեջբերում է Inside Spanish Football-ը:

Դիտումներ: 383 | Ավելացրեց: CR7 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: