Шаблоны для uCoz
Навигация по сайту
Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 21 » Ռոնալդու. Ես ավելին եմ ուզում
20:48
Ռոնալդու. Ես ավելին եմ ուզում

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է, որ «Ոսկե գնդակը» նվաճելուց հետո մի փոքր թեթևություն է զգում, սակայն չի պատրաստվում բավարարվել ձեռք բերածով: «Ճիշտ է, որ հիմա ավելի հանգիստ եմ, սակայն դա չի նշանակում, որ այլևս չեմ պայքարելու լավագույնը լինելու համար: Յուրաքանչյուր տարին տարբեր է, և ես չեմ պատրաստվում քնել դափնիների վրա. ավելին եմ ուզում ինչպես «Ռեալ Մադրիդի», այնպես է հավաքականի հետ»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «Marca»-ն:

Ռունալդուն նաև նշել է, որ «Ոսկե գնդակի» հետ կապված բանավեճերն իրեն մի փոքր նյարդայնացրել են. «Եղել են շաբաթներ, որոնց ընթացքում նյարդայնացած եմ եղել: Բոլորը խոսում էին «Ոսկե գնդակի» մասին. ես հաղթելու եմ, թե՝ ոչ, արդյոք Ռիբերին է հաղթելու. խոսում էր ողջ աշխարհը, անգամ մայրս էր հարցնում՝ հաղթելու՞ ես: Հիմա վերջապես ինձ ավելի հանգիստ եմ զգում, պատրաստ ավելի լավը լինելուն, քան նախորդ տարի»:

Դիտումներ: 327 | Ավելացրեց: CR7 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: