Шаблоны для uCoz
Навигация по сайту
Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբէր » 16 » Ռոնալդու. Երազում եմ որքան հնարավոր է երկար խաղալ
16:04
Ռոնալդու. Երազում եմ որքան հնարավոր է երկար խաղալ

Կրիշտիանու Ռոնալդուն «L'Equipe»-ն տված հարցազրույցում խոսել է իր հաջողությունների գաղտնիքի, «Ոսկե գնդակի», նորաձևության և այլնի մասին:

Պորտուգալացի հարձակվողի հարցազրույցից մեկ հատված ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:


-Ի՞նչ եք մտածում «Ոսկե գնդակի» վերաբերյալ:

-Միայն կասեմ, որ երջանիկ եմ այն 2008 թվականին ստանալու համար:

-Ի՞նչ եք անելու, երբ ավարտեք ֆուտբոլային կարիերան:

-Մնալու եմ մարզաշխարհում և գործունեություն եմ ծավալելու նորաձևության ոլորտում:

-Ի՞նչ երազանքներ ունեք:

-Երազում եմ ֆուտբոլ խաղալ որքան հնարավոր է երկար և ունենալ շատ հաղթանակներ:

-Սպասու՞մ եք, որ Ձեր տղան ևս ֆուտբոլիստ կդառնա:

-Հույս ունեմ: Դա ինձ համար երազանքի նման մի բան է, սակայն նա անձամբ է ընտրելու իր մասնագիտությունը:

-Ձեր ոճի վրա Դևիդ Բեքհեմն ազդեցություն ունեցե՞լ է:

-Գուցե որոշ չափով ազդեցություն կա, բայց ես երբեք չեմ կրկնօրինակել որևէ մեկի. ունեմ սեփական ոճս: 

-Ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը:

-Ֆուտբոլային կարիերայում շատ կարևոր է մնալ լավ մարզավիճակում: Դրա համար ես ամեն օր մարզվում եմ: Սիրում են գնալ մարզասրահներ, ծանրություն բարձրացնել: Միշտ փորձում եմ առողջ ապրելակերպ վարել:

Դիտումներ: 309 | Ավելացրեց: CR7 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: