Шаблоны для uCoz
Навигация по сайту
Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 27 » Ռոնալդու. Ցանկանում եմ այս մարզավիճակը պահպանել մինչև մրցաշրջանի ավարտը
21:16
Ռոնալդու. Ցանկանում եմ այս մարզավիճակը պահպանել մինչև մրցաշրջանի ավարտը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գոհ է «Գրանադայի» դեմ խաղից: Հիշեցնենք, որ մադրիդցիները հաղթեցին 2:0 հաշվով, իսկ պորտուգալացի ֆուտբոլիստը խփեց իր թիմի առաջին գոլը:


«Ինձ համար յուրահատուկ օր էր: Երկրպագուներն ինձ հիանալի ընդունեցին «Ոսկե գնդակի» հետ: Թիմը հաղթեց, և այժմ մենք մրցաշարային աղյուսակում առաջատար ենք: Տեսնենք, թե ինչպես կխաղան մեր մրցակիցները:


Թիմը հիանալի մարզավիճակում է, մենք հրաշալի ֆուտբոլ ենք ցուցադրում, իսկ ինձ մոտ ամեն ինչ կարգին է: Ցանկանում եմ այս մարզավիճակը պահպանել մինչև մրցաշրջանի ավարտը»,-Ռոնալդուի խոսքերը մեջբերել է «Ռեալի» պաշտոնական կայքը:


«Ռեալն» այժմ ունի 53 միավոր և մրցաշարային աղյուսակում առաջին հորիզոնականն է զբաղեցնում, իսկ մեկ խաղ պակաս անցկացրած «Բարսելոնան» և «Ատլետիկոն» ունեն 51-ական միավոր:

Դիտումներ: 373 | Ավելացրեց: CR7 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: