Шаблоны для uCoz
Навигация по сайту
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 15 » «Ռեալը» կորցրեց առաջին միավորները (տեսանյութ)
09:59
«Ռեալը» կորցրեց առաջին միավորները (տեսանյութ)

«Էլ Մադրիգալ» մարզադաշտում կայացած «Վիլյառեալ»-«Ռեալ Մադրիդ» հանդիպումով ավարտվեց Իսպանիայի առաջնության չորրորդ տուրի խաղային առաջին օրը:

Այս խաղում առաջինն աչքի ընկան դաշտի տերերը' 21-րդ րոպեին Կանին առաջ մղեց իր թիմին: Նախքան ընդմիջման գնալը մադրիդցիներին հաջողվեց հավասարեցնել հանդիպման հաշիվը' 39-րդ րոպեին նոր ակումբում իր առաջին գոլը խփեց ուելսեցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը:

Երկրորդ խաղակեսում' 64-րդ րոպեին, արդեն «Ռեալն» առաջ անցավ հաշվի մեջ' գոլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն, սակայն «Արքայական» ակումբի երջանկությունը շատ չտևեց. 70-րդ րոպեին Ջոնաթան դոս Սանթոսը վերականգնեց հաշվի հավասարությունը:

Այս հանդիպումից հետո երկու թիմերն էլ ունեն 10 միավոր:

Հավելենք, որ այս խաղում իրենց «Ռեալի» կազմում իրենց նորամուտը նշեցին Գարեթ Բեյլը և Ասյեր Իլյարամենին:

«Վիլյառեալ»-«Ռեալ»' 2:2



Դիտումներ: 379 | Ավելացրեց: CR7 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: