Шаблоны для uCoz
Навигация по сайту
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 14 » «Ռեալը» հունվարին մտադիր է վարձակալել Լյորենտեին
09:41
«Ռեալը» հունվարին մտադիր է վարձակալել Լյորենտեին

ՖԻՖԱ-ի գործակալ Ֆրանսուա Գալյարդոն տեղեկացրել է, որ «Ռեալն» ու «Յուվենտուսը» քննարկում են այն տարբերակը, ըստ որի' թուրինցիների հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն ձմռանը վարձավճարով կարող է տեղափոխվել «Արքայական» ակումբ:

-Լյորենտեն հունվարին կարող է վարձակալվել «Ռեալի» կողմից: Նա կարող է խաղալ նույնիսկ Չեմպիոնների լիգայում, քանի որ «Յուվենտուսում» զրկված է խաղային ամբողջական պրակտիկայից:

Ֆերնանդոն շավ լավն է: Նա գիտի իսպանական առաջնությունը: Եթե նա տեղափոխվի հունվարին, ապա «Ռեալը» ստիպված չի լինի ավելորդ գումարներ վատնել,- ասել է Գալյարդոն:

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ մադրիդյան ակումբը մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ նոր հարձակվող ձեռք բերելու համար ծախսել մինչև 50 մլն. եվրո:

Հիշեցնենք' Լյորենտեն «բյանկոներիի» կազմ է տեղափոխվել Բիլբաոյի «Ատլետիկից»' ազատ գործակալի կարգավիճակով:

Դիտումներ: 343 | Ավելացրեց: Hen | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: