Популярные фильмы
Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 13 » «Ռեալը» «Բորուսսիայում» Ալոնսոյին փոխարինող է գտել
14:49 «Ռեալը» «Բորուսսիայում» Ալոնսոյին փոխարինող է գտել | |
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարծում է, որ Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը կարող է հիանալի փոխարինող լինել Խաբի Ալոնսոյի համար, ով ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ լքելու է Մադրիդը: Punto Pelota-ն գրում է, որ «Ռեալի» ներկայացուցիչներն արդեն իսկ բանակցություններ են վարել դորտմունդյան ակումբի հետ: Նշենք, որ անձամբ ֆուտբոլիստը, կարծես, դեմ չէ նման գործարքին: Նա արդեն հրաժարվել է երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը, որի ժամկետը լրանում է 2015 թվականին: Հավելենք՝ Իլկայ Գյունդոգանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը»: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
Популярные обои
Популярные игры