Шаблоны для uCoz
Навигация по сайту
Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 6 » «Ռեալն» ուզում է ձեռք բերել Ագուերոյին
16:37
«Ռեալն» ուզում է ձեռք բերել Ագուերոյին

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն գլխավորում է Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային նպատակների ցուցակը։
The Guardian-ի հաղորդմամբ՝ «Ռեալն» արդեն հարցում է կատարել արգենտինացի հարձակվողի վերաբերյալ։

Սպասվում է, որ «Արքայական» ակումբը պատրաստ կլինի Ագուերոյի համար առաջարկել 38 միլիոն ֆունտ. ճիշտ այդքան են վճարել «քաղաքայինները» Մադրիդի «Ատլետիկոյին» երկու տարի առաջ։ Չնայած «Ռեալի» լուրջ հետաքրքրությանը՝ 25-ամյա ֆուտբոլիստը հայտարարել է, որ երջանիկ է «Սիթիում»։

«Ես ակումբ ժամանելուս առաջին օրվանից երջանիկ եմ։ Գիտեմ, որ այստեղ լավ նախագիծ կա, և իմ գլխում «ՄանչեսթերՍիթիից» բացի այլ բան չկա։ Այդ իսկ պատճառով երբևէ հարց չի առաջացել՝ ինչքա՞ն երկար կմնամ այստեղ։

Կարող եմ միայն ամբողջ ուժով պայքարել ակումբի համար և մտածել նրա հետ նպատակներիս հասնելու մասին։ Մենք մաեն տարի որպես թիմ, որպես ակումբ ավելի ենք աճում։
Մենք քրտնաջան աշխատում ենք մի ուղղությամբ. որպեսզի ակումբը հնարավորինս բարձրանա»,-ասել է Ագուերոն։

Դիտումներ: 327 | Ավելացրեց: CR7 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: