Шаблоны для uCoz
Навигация по сайту
Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբէր » 16 » Ռամոսը 18 կարմիր քարտ է ստացել «Ռեալի» կազմում
16:13
Ռամոսը 18 կարմիր քարտ է ստացել «Ռեալի» կազմում

Այսօր ոչ–ոքի' 2-2 հաշվով ավարտված «Օսասունա»-«Ռեալ Մադրիդ» հանդիպման ժամանակ պաշտպան Սերխիո Ռամոսը հեռացվեց խաղադաշտից: Սա Ռամոսի 18-րդ կարմիր քարտն էր որպես «Ռեալի» ֆուտբոլիստ. տեղեկացնում է «AS»-ը

Խաղի ընթացքում իսպանացին նախ զգուշացվեց եզրային մրցավարի հետ վիճելու պատճառով, այնուհետև երկրորդ դեղինն ստացավ Ռոբերտո Տորրեսի նկատմամբ կոպիտ խաղալու պատճառով:

«Ռեալի» կազմում Ռամոսն անցկացել է 371 հանդիպում' կարմիր քարտ ստանալով ամեն 21-րդ խաղում: Ակումբի պատմության մեջ նա ամենաշատը հեռացված ֆուտբոլիստն է: Այս ցուցանշով պաշտպանն առաջ է անցել Յիերոյից:

Չեմպիոնների լիգայում Ռամոսը ամենաշատը հեռացված իսպանացի ֆուտբոլիստն է 3' անգամ, և ռեկորդակիր Էդգար Դավիդսից ետ է մնում 1 հեռացումով:

Դիտումներ: 350 | Ավելացրեց: CR7 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: