Шаблоны для uCoz
Навигация по сайту
Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 17 » Պերես. Գիտեմ, որ Ֆալկաոն կցանկանար խաղալ «Ռեալում»
16:29
Պերես. Գիտեմ, որ Ֆալկաոն կցանկանար խաղալ «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը բացառել է հնարավորությունը, որ հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբը կարող է ձեռք բերել «Մոնակոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաո Գարսիային։ Միևնույն ժամանակ նա անհավանական չի համարել այն, որ կոլումբիացի ռմբարկուն կարող է Մադրիդում հայտնվել եկող ամռանը։

Հիշեցնենք, որ հարձակվողը «Մոնակո» էր տեղափոխվել նախորդ ամռանը Մադրիդի «Ատլետիկոյից» 60 միլիոն եվրոյով։

«Հունվարին Ֆալկաոն մեզ չի միանա, բայց եկող ամռանը՝ ո՞վ իմանա։ Անհնարին ոչինչ չկա։ Ֆալկաոն հզոր խաղացող է, և ես գիտեմ, որ նա կցանկանար հանդես գալ «Ռեալի» կազմում»,-հայտարարել է Պերեսը իսպանական մամուլի ներկայացուցիչներին։

Դիտումներ: 337 | Ավելացրեց: CR7 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: