Шаблоны для uCoz
Навигация по сайту
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 14 » Օզիլ. «Ռեալն» իմ նկատմամբ հարգանք չցուցաբերեց
09:47
Օզիլ. «Ռեալն» իմ նկատմամբ հարգանք չցուցաբերեց

«Արսենալի» նորեկ Մեսութ Օզիլը պատմել է Մադրիդի «Ռեալից» մնացած հիշողությունների մասին:

-Չեմ ցանկանում վատը խոսել «Ռեալի» մասին, քանի որ այնտեղ եմ անցկացրել երեք հիանալի տարիներ: Մենք տիտղոսներ ենք նվաճել, ու ես այնտեղ ինձ հարմարավետ եմ զգացել:

Ինձ ճանաչող մարդիկ գիտեն, թե որքան պրոֆեսիոնալ եմ կատարում իմ պարտականությունները: Իմ հաշվին կա 159 հանդիպում, իսկ ոչ պրոֆեսիոնալը չի կարող բարձր մակարդակում այդ քանակի խաղեր անցկացնել: «Ռեալն» իմ նկատմամբ հարգանք չցուցաբերեց, ու դա ինձ դժվար էր ընդունել: Իսկ երբ հեռախոսով զրուցեցի Վենգերի հետ, անմիջապես վստահություն զգացի:

Ես տեղափոխվել եմ աշխարհի ուժեղագույն առաջնություն ու այստեղ պետք է աճեմ' որպես խաղացող: Ես ճիշտ որոշում եմ կայացրել,- ասել է Օզիլը:

Դիտումներ: 373 | Ավելացրեց: Hen | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: