Шаблоны для uCoz
Навигация по сайту
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 18 » Մոուրինյո. «Ռեալին» հաջողություններ եմ մաղթում բոլոր ճակատներում
08:07
Մոուրինյո. «Ռեալին» հաջողություններ եմ մաղթում բոլոր ճակատներում

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ միշտ աջակցելու է իր նախկին թիմին' Մադրիդի «Ռեալին», ու նրանից հաղթանակներ է ակնկալելու:

-Իմ' Կասիլյասին պահեստայինների նստարանին թողնելը պրոֆեսիոնալ որոշում էր, ու այժմ այդպիսի որոշում է կայացրել նաև Անչելոտին:

Դիեգո Լոպեսը լավ հանդիպում է անցկացրել «Վիլյառեալի» հետ, սակայն ես հուսով եմ, որ Կասիլյասը խաղադաշտ դուրս կգա «Գալաթասարայի» հետ մրցավեճում: Հուսով եմ' նա լավ կխաղա, իսկ «Ռեալը» կհասնի անհրաժեշտ արդյունքի:

«Չելսիի» հետ խաղերից զատ' մադրիդյան ակումբից միշտ հաղթանակներ եմ սպասում ու նրանց հաջողություններ մաղթում բոլոր ճակատներում,- ասել է պորտուգալացի մասնագետը:

Դիտումներ: 341 | Ավելացրեց: CR7 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: