Шаблоны для uCoz
Навигация по сайту
Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 5 » Մենոտտի. Անհասկանալի է` ինչպես է խաղում «Ռեալն» ու ինչու բաց թողեց Օզիլին
14:33
Մենոտտի. Անհասկանալի է` ինչպես է խաղում «Ռեալն» ու ինչու բաց թողեց Օզիլին

Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սեզար Լուիս Մենոտտին նշել է, որ իր համար որոշ անհասկանալի հարցեր կան' կապված Մադրիդի «Ռեալի» հետ, հաղորդում է իսպանական մամուլը:

Մենոտտին, մասնավորապես, զարմացած է, որ մադրիդյան ակումբը համաձայնեց կիսապաշտպան Մեսութ Օզիլին վաճառել «Արսենալին»:

-Նրանք թիմից բաց են թողնում մեկին, ով գիտե, թե ինչպես է պետք ֆուտբոլ խաղալ: Եվ դա ինձ զարմացրեց: Եթե դու ունես որոշակի գաղափարներ, ապա նա կարող է օգնել քեզ ավելիին հասնել: Իսկ եթե առհասարակ մտքեր չունես, ապա պետք է ապավինես բախտին: Բոլորն էլ ցանկանում են հաղթել, հարցը միայն նրանումն է, թե ինչպես դա անել: Նայում ես «Ռեալի» խաղին ու չես հասկանում, թե ինչպես է ցանկանում խաղալ այս թիմը,- ասել է Մենոտտին:

Դիտումներ: 328 | Ավելացրեց: CR7 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: