Шаблоны для uCoz
Навигация по сайту
Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 9 » Marca | «Ռեալի» հաջողակ թալիսմանը
14:23
Marca | «Ռեալի» հաջողակ թալիսմանը

Մադրիդի «Ռեալը» կարող է հանգիստ շնչել, եթե Քրիշտիանու Ռոնալդուն գոլի հեղինակ է դարձլ Լա Լիգայի հանդիպման ժամանակ։ Դրա լավագույն պատճառն այն է, որ սկսած «Սերուցքայինների» կազմում պորտուգալացու նորամուտից՝ 2009 թ. օգոստոսի 25-ին «Դեպորտիվոյի» դեմ հանդիպումից, «Ռեալը» երբեք չի պարտվել այն խաղերում, որի ժամանակ Ռոնալդուն կարողացել է գրավել մրցակցի դարպասը։ Եվ դա շարունակվում է արդեն հինգ մրցաշրջան։

Ռոնալդուն միշտ «Ռեալի» երջանիկ թալիսմանն է, նույնիսկ Իսպանիայի առաջնությունից դուրս։ Ոչ մի թիմ չի կարող պարծենալ, թե կարողացել է հաղթանակ տանել «Սերուցքայինների» նկատմամբ, երբ պորտուգալացի ֆուտբոլիստը գոլ է խփել։ 90 հանդիպումներից, որոնցում նա դարպասապահին ստօպել է գնդակը հանել սեփական դարպասից, 84-ն ավարտվել են մադրիդցիների հաղթանակով, իսկ վեց հանդիպումներում գրանցվել է ոչ-ոքի։ «Բարսելոնան» և «Վիլյառեալը»՝ երկուական անգամ, իսկ «Եսպանյոլն» ու «Սարագոսան»՝ մեկական նագամ են կարողացել չպարտվել, երբ Մադրիդի աստղը գոլ է խփել։

Այն, ինչն սկսվեց որպես անեկդոտ, վերածվեց անհավանական վիճակագրության։ «Լևանտեում» «Ռեալի» լեգենդի անխափան գործած և չգերազանցված ռեկորդն ավելի ամրապնդվեց։ Այս մրցաշրջանում նա գոլ է խփել հինգ խաղում, որոնցից չորսն ավարտվել են «Ռեալի» հաղթանակով, իսկ մեկը՝ ոչ-ոքիով «Էլ Մադրիգալ» մարզադաշտում։

Երբ մեկնարկում էր Լա Լիգայում՝ Ռոնալդուն գրանցեց 31 անընդմեջ հաղթանակ այն հանդիպումներում, որոնցում գոլ էր խփել։ Առաջին անգամ այդ վիճակագրությունը խոխտվեց 2011 թ. ապրիլի 16-ին, երբ «Ռեալն» առաջին անգամ չկարողացավ հաղթանակ տանել։ Դա «Բարսելոնայի» հետ հանդիպումն էր «Սանտյագո Բեռնաբեուում», որը ոչ-ոքի ավարտվեց՝ չնայած պորտուգալացու խփած գնդակին։

 

Դիտումներ: 338 | Ավելացրեց: CR7 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: