Шаблоны для uCoz
Навигация по сайту
Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբէր » 17 » Մարադոնա. «Ոսկե գնդակը» պետք է Ռոնալդուն ստանա
15:28
Մարադոնա. «Ոսկե գնդակը» պետք է Ռոնալդուն ստանա

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան, Խավիեր Ձանետտիի, Ռիվալդոյի հետ միասին Ալժիրի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխության պատվավոր հյուրն է:

Նախքան մրցանակաբաշխությունը Մարադոնան հարցազրույց է տվել տեղական «Le Buteur» պարբերականին և անդրադարձել է «Ոսկե գնդակի» թեմային. տեղեկանում ենք «AS»-ից:

Թեպետ 2013 թվականի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուներից Լիոնել Մեսսին Մարադոնայի հայրենակիցն է, վերջինս նշել է, որ այս տարի տիտղոսին պետք է Ռոնալդուն արժանանա:

«Այս տարվա ընթացքում Մեսսին շատ վնասվածքներ ստացավ: «Ոսկե գնդակը» պետք է ստանա Կրիշտիանու Ռոնալդուն: Ինքս ցանկանում եմ, որ Մեսսիին շնորհվի այս մրցանակը, սակայն դրան արժանի է Ռոնալդուն»,-ասել է Մարադոնան:

 

Դիտումներ: 356 | Ավելացրեց: CR7 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: