Шаблоны для uCoz
Навигация по сайту
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 14 » Մալդինի. Անչելոտին գիտե` «Ռեալում» պատրաստ չեն սպասել
10:04
Մալդինի. Անչելոտին գիտե` «Ռեալում» պատրաստ չեն սպասել

«Միլանի» լեգենդար պաշտպան Պաոլո Մալդինին խոսել է «ռոսսոներիի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի' Մադրիդի «Ռեալում» աշխատանքից:

-Նա միշտ աշխատում է լավագույն ակումբների հետ' նրանց, ովքեր լավ ֆուտբոլ են ցուցադրում ու հասնում հաջողությունների:

Կարլոն դա ապացուցել է Անգլիայում, Իտալիայում ու Ֆրանսիայում. ոչ բոլոր մարզիչները կարող են պարծենալ այդպիսի նվաճումներով: Աշխարհում չկա այնպիսի թիմ, որի հետ Կարլոն չկարողանար լավ աշխատել:

Նրա մոտ «Ռեալում» ամեն բան կստացվի: Նա որտեղ եղել է, մեծ հաջողությունների է հասել: Ամենը, ինչ պետք է' հաղթանակներն են: Անչելոտին գիտե' «Ռեալում», ինչպես և «Միլանում» էր, պատրաստ չեն սպասել: Վստահ եմ' նա այդ ամենը հասկանում է,- ասել է Մալդինին:

Դիտումներ: 311 | Ավելացրեց: Hen | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: