Шаблоны для uCoz
Навигация по сайту
Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 5 » Կավանի. «Ռեալում» խաղալը երազանք է Սուարեսի համար
07:34
Կավանի. «Ռեալում» խաղալը երազանք է Սուարեսի համար

«ՊՍԺ»-ի հարձակվող Էդինսոն Կավանին խոսել է Ուրուգվայի հավաքականում իր թիմակից Լուիս Սուարեսի' Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու երազանքի մասին:

-Ինձ համար անակնկալ չէր, որ Լուիսը, վերադառնալով «Լիվերպուլի» կազմ, անմիջապես սկսեց գոլեր հեղինակել: Նա Անգլիայի լավագույն հարձակվողն է ու ուժեղագույններից մեկն ամբողջ աշխարհում:

Սեփական ուժերի նկատմամբ վստահությունը երբեք խնդիր չի եղել նրա համար: Ես վստահ եմ, որ նա շատ գոլերի հեղինակ կդառնա այս մրցաշրջանում:

Կարծում եմ' Սուարեսի համար «Արսենալն» այս ամռանը կարիերայի շարունակության առաջնահերթ տարբերակ չի եղել: Եթե նրանով հետաքրքրվեր «Ռեալը», ապա ամեն բան կարող էր այլ լինել: Սակայն «արքայական» ակումբն ամռանը կենտրոնացած էր այլ խաղացողի տրանսֆերի վրա:

«Ռեալում» խաղալը երազանք է Սուարեսի համար: Նա կարծում է, որ անհրաժեշտ է սպասել այդ ակումբում հանդես գալու հնարավորությանը,- ասել է Կավանին:

Դիտումներ: 324 | Ավելացրեց: CR7 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: