Шаблоны для uCoz
Навигация по сайту
Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 13 » Կասիլյասը վստահեցրել է Ռեյնային՝ «Ռեալից» այժմ չի պատրաստվում հեռանալ
14:43
Կասիլյասը վստահեցրել է Ռեյնային՝ «Ռեալից» այժմ չի պատրաստվում հեռանալ

Իսպանական հեռուստաընկերությանը հաջողվել է ձայնագրել Իսպանիայի հավաքականի դարպասապահներ Իկեր Կասիլյասի և Խոսե Ռեյնայի խոսակցությունը՝ Բելառուսի հետ խաղից առաջ կայացած մարզման ժամանակ:

«Նապոլիի» դարպասապահը փորձել է ճշտել, թե որքան ժամանակ է Իկեր Կասիլյասը պատրաստվում մնալ «Ռեալի» պահեստայինների թվում և արդյոք այլ ակումբ տեղափոխվելու մտադրություն չունի, իսկ Կասիլյասը վստահեցրել է՝ հեռանալու մտադրություն չունի:

Խոսակցության ժամանակ Ռեյնան ասել է.

-Քանի՞ խաղի ես դու մասնակցելու՝ տա՞ս, թե՞ տասներոկւ: Բավական չէ այս .... վիճակը:

-Բայց հեռանալ հիմա՞. ես այդպես չեմ մտածում, ընկեր,-պատասխանել է Կասիլյասը:

Նշենք, որ Իսպանիա-Բելառուս խաղում Ռեյնան և Կասիլյասը պահեստայինների թվում էին, դարպասում կանգնած էր Վիկտոր Վալդեսը:

Դիտումներ: 378 | Ավելացրեց: CR7 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: