Шаблоны для uCoz
Навигация по сайту
Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 27 » Կարվախալ. «Ռեալն» առաջին հորիզոնականում է, և դա ճնշում է «Բարսային» ու «Ատլետիկոյին»
21:18
Կարվախալ. «Ռեալն» առաջին հորիզոնականում է, և դա ճնշում է «Բարսային» ու «Ատլետիկոյին»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը մեկնաբանել է «Գրանադայի» հետ հանդիպման արդյունքը (2:0)։

-«Գրանադան» հանդիպման սկզբից էլ ուժեղ խաղ էր ցուցադրում և մեզ նվերներ չէր անում։ Հնարավոր է՝ մենք ձգձգեցինք, բայց, ի վերջո, դուրս եկանք առաջին հորիզոնական։

Այն, որ մենք յոթ խաղում անընդմեջ գոլ բաց չենք թողել, ոչ միայն պաշտպանության շնորհիվ է, այլ ամբողջ թիմի հաղթելու ցանկության և մեկ ամբողջություն դառնալու։ Հարձակման գծում աշխարհի լավագույն խաղացողներն են, և դա ապացուցվում է ամեն խաղում։

Հիմա մենք առաջին հորիզոնականում ենք, և դա ճնշում է ստեղծում «Բարսայի» և «Ատլետիկոյի» վրա։

«Էսպանյոլի» հետ հանդիպումը Իսպանիայի գավաթի խաղարկությունում հեշտ չի լինելու։ Մենք պատասխան խաղերում լավ ենք խաղում, և ես հույս ունեմ, որ կանցնենք կիսաեզրափակիչ,-ասել է Կարվախալը։

Դիտումներ: 449 | Ավելացրեց: CR7 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: