Шаблоны для uCoz
Навигация по сайту
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 17 » Ինչպես Ռոնալդուն կոտրեց «Ման. Յունայթեդի» երկրպագուների սրտերը
07:52
Ինչպես Ռոնալդուն կոտրեց «Ման. Յունայթեդի» երկրպագուների սրտերը

Երբ դեռ չէր փակվել ամառային տրանսֆերային պատուհանը, Մադրիդի «Ռեալի» աստղը հայտարարեց, որ մեկ օր անպայման վերադառնալու է հարազատ «Մանչեսթեր Յունայթեդ»:

Կրիշտիանու Ռոնալդուի այս արտահայտությունը մեծ ոգևորություն առաջացրեց «կարմիր սատանաների» երկրպագուների շրջանում, բայց նրանք այսօր ստիպված էին հիասթափություն ապրել... Պորտուգալացին ոչ միայն մինչև 2018 թվականը նախատեսված նոր պայմանագիր ստորագրեց «Ռեալի» հետ, այլև հայտարարեց' ««Ման. Յունայթեդն» անցյալում է. իմ տունը «Ռեալն» է, ես այստեղ եմ ցանկանում ավարտել կարիերաս»:

Ռոնալդուի այս հայտարարությունը լայնածավալ քննարկումների առիթ հանդիսացավ: Twitter-ից առանձնացրել ենք «Ման. Յունայթեդի» երկրպագուների' թեմայի շուրջ կատարած ուշագրավ գրառումներից որոշները:

@Mikhel_MUFC-Ես այլևս Ռոնալդու և «Մանչեսթեր Յունայթեդ» բառերը չեմ օգտագործի միևնույն նախադասության մեջ:

@rahulkaushal97-Կրիշտիանու Ռոնալդու դու ... ես. «Ես մեկ հիանալի օր կվերադառնամ», բայց կնքեցիր նոր պայմանագիր:

@MUFC_Champ19n-Ռոնալդուի պայմանագրի կնքումը կոտրեց իմ սիրտը: Ես դրանում մեղադրում եմ Էդ Վուդվորդին («Ման. Յունայթեդի» փոխնախագահ-Allsport.am):

@e30325ialpina-Եթե Ֆերգյուսոնը դեռ այստեղ լիներ, Ռոնալդուն կվերադառնար: Ես համոզված եմ:

@A_sleemy-Անկեղծ, ես հիմա ատում եմ Կրիշտիանու Ռոնալդուին: Եկեք առաջ նայենք...

Սրանք ընդամենը մի քանիսն էին հարյուրավոր մեկնաբանություններից, որոնցից շատերն ամբողջությամբ հայհոյանքներ են պարունակում' ուղղված Ռոնալդուին:

Դիտումներ: 322 | Ավելացրեց: CR7 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: