18:35 Գարեթ Բեյլ. «Ռեալում» ինձ շատ ջերմ ընդունեցին | |
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը ՉԼ խմբային փուլի «Գալաթասարայի» հետ հանդիպումից հետո պատմել է «Արքայական» ակումբի կազմում իր հարմարվելու գործընթացի մասին։ «Թիմում ինձ շատ ջերմ ընդունեցին, և ես միանգամից սկսեցի ինձ յուրային զգալ։ Հիմա ես ուզում եմ լավ մարզավիճակ ձեռք բերել, միշտ դաշտ դուրս գալ և լավ մրցաշրջան անցկացնել։ Երբ Չեպիոնների Լիգայում ես խաղում, անհավատալի զգացողություններ ես ունենում։ «Ռեալ» տեղափոխվելուս գլխավոր պատճառներից մեկն էլ նման մեծ մրցաշարում խաղալու հնարավորությունն էր։ Հրաշալի էր հաղթելն ու եվրագավաթներում մրցաշրջանը այդպես սկսելը»,-ասել է Բեյլը։ | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |