Шаблоны для uCoz
Навигация по сайту
Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբէր » 18 » Ֆալկաո. Ռոնալդուն բոլորից բարձր է և արժանի է «Ոսկե գնդակի»
15:54
Ֆալկաո. Ռոնալդուն բոլորից բարձր է և արժանի է «Ոսկե գնդակի»

«Մոնակոյի» առաջատար Ռադամել Ֆալկաոն կարծում է, որ 2013 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը պետք է շնորհվի Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:

«Կարծում եմ, որ քվեարկողներն իրենց ձայնը պետք է տան Ռոնալդուին: Նախորդ մրցաշրջանում նա հիանալի խաղաց: Ռոնալդուն բոլորից բարձր է և արժանի է «Ոսկե գնդակի»»,-ասել է Ֆալկաոն:

Կոլումբիացի ֆուտբոլիստն անդրադարձել է նաև իր նախկին թիմի' Մադրիդի «Ատլետիկոյի»' Չեմպիոնների լիգայում ելույթներին.

«Տեղյակ եմ, որ 1/8 եզրափակչում նրանք մրցելու են «Միլանի» հետ: Այս մրցաշարում հնարավոր է ամեն բան, բայց ես տեսնում եմ, որ թիմն ավելի ու ավելի լավ է խաղում: Ճանաչում եմ «Ատլետիկոն» և դրա համար գիտեմ, որ թիմը պայքարելու է առավելագույնի համար»,-Ֆալկաոյի խոսքերը մեջբերել է Sky Sport-ը:

Հիշեցնենք, որ 2014 թվականի հունվարի 13-ին Ցյուրիխում կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ Լիոնել Մեսսին, Ֆրանկ Ռիբերին կամ Կրիշտիանու Ռոնալդուն կստանա «Ոսկե գնդակը»:

Դիտումներ: 347 | Ավելացրեց: CR7 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: