Шаблоны для uCoz
Навигация по сайту
Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբէր » 16 » Դի Մարիա. Մոուրինյոն ինձ ավելի լավ խաղացող դարձրեց
16:06
Դի Մարիա. Մոուրինյոն ինձ ավելի լավ խաղացող դարձրեց

Մարրիդի «Ռեալի» կիսպապշտպան Անխել դի Մարիան նշում է, որ թիմի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իրեն շատ բան է սովորեցրել: «Մոուրինյոն ինձ ավելի լավ խաղացող դարձրեց: Նա ինձ շատ բաներ ցույց տվեց և օգնեց աճել որպես ֆուտբոլիստ: Ես նրան շատ շնորհակալ եմ», - արգենտինացու խոսքերն է մեջբերում «Sport You»-ն:

Դի Մարիան նաև նշում է, որ Մոուրինյույի ֆուտբոլիստները դրական են արտահայտվում նրա մասին: «Մոուրինյոն միշտ գնում է ասուլիսների և իր վրա է վերցնում ողջ պատասխանատվությունը, այդ պատճառով էլ իր բոլոր խաղացողները դրական են արտահայտվում նրա մասին: Շատ արգենտինացիներ կան, որ նրան շատ են հարգում», - նշել է Դի Մարիան:

Խոսելով հավաքականի իր խաղընկեր Լիոնել Մեսսիի մասին' Դի Մարիան նշել է. «Երբ գնացի Օլիմպիական խաղերին և ծանոթացա Մեսսիի հետ, հիանալի էր: Ողջ աշխարհն արդեն խոսում էր նրա մասին: Նա արդեն հրաշալի ֆուտբոլիստ էր, և նա իմ կողքին էր խաղում»:

Դի Մարիան հիացած է նաև իր պորտուգալացի խաղընկեր Կրիշտիանու Ռոնալդոյով. «Նա հիանալի անձնավորություն է, շատ հանգիստ»:

Դիտումներ: 324 | Ավելացրեց: CR7 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: