Шаблоны для uCoz
Навигация по сайту
Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբէր » 16 » Չեմպիոնների լիգա. Հայտնի են խմբային փուլի լավագույն թիմը, ֆուտբոլիստը, գոլը
16:05
Չեմպիոնների լիգա. Հայտնի են խմբային փուլի լավագույն թիմը, ֆուտբոլիստը, գոլը

ՈւԵՖԱ-ն ընտրել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի լավագույն թիմին, ֆուտբոլիստին, գոլը:

Լավագույն թիմ է ճանաչվել Մադրիդի «Ատլետիկոն»: Կարծես չէր եղել այն երեքամյա դադարը, երբ «Ատլետիկոն» չէր խաղում Չեմպիոնների լիգայում: Խմբային փուլում մադրիդցիները ոչ մի պարտություն չկրեցին և ընդամենը մեկ դեպքում ոչ-ոքի խաղացին «Զենիթի» հետ, երբ արդեն ապահովել էին փլեյ-օֆֆ փուլի ուղեգիրը: Դիեգո Սիմեոնեի թիմը խմբում զբաղեցրեց առաջին հորիզոնականը' երկրորդ տեղում գտնվող «Զենիթի» նկատմամբ ունենալով 10 միավորի առավելություն: 

Լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում հաղթող է ճանաչվել Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացին այս խմբային փուլում, մասնակցելով 5 խաղի, խփեց 9 գոլ: Նման հաջողության մրցաշարի ամբողջ պատմության ընթացքում դեռ ոչ մի ֆուտբոլիստ չի հասել: Հիշեցնենք, որ Ռոնալդուն նախորդ մրցաշրջանում, խփած 12 գոլով, ճանաչվեց Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու:

Խմբային փուլի լավագույն գոլի հեղինակը Զլատան Իբրահիմովիչն է: «Անդերլեխտի» դեմ խաղում «Պարի Սեն Ժերմենը» հաղթեց 5:0 հաշվով, իսկ շվեդ հարձակվողի' այդ խաղում խփած երրորդ գոլը ճանաչվել է խմբային փուլում լավագույնը:



Դիտումներ: 316 | Ավելացրեց: CR7 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: