Шаблоны для uCoz
Навигация по сайту
Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 8 » Բեյլը երրորդ անգամ ճանաչվել է Ուելսի լավագույն ֆուտբոլիստ
18:30
Բեյլը երրորդ անգամ ճանաչվել է Ուելսի լավագույն ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը ճանաչվել է Ուելսի 2013 թվականի լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է Ուելսի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

24-ամյա ֆուտբոլիստն այս մրցանակին վերջին 4 տարիների ընթացքում արժանանում է երրորդ անգամ: 2012 թվականին տարվա ֆուտբոլիստ անվանակարգում հաղթել էր Ջո Ալլենը՝ «Լիվերպուլից»:

Նշենք, որ Ուելսի ֆուտբոլի պատմության մեջ 3 անգամ լավագույնի կոչմանը նախկինում արժանացել էին ընդամենը երկու ֆուտբոլիստ՝ Մարկ Հյուսը  (1993,1994, 1997) և Ջոն Հարստոնը (1998, 2001,2003):

Նախորդ մրցաշրջանում Գարեթ Բեյլը «Տոտենհեմի» կազմում մասնակցել էր 44 խաղի և դարձել 26 գոլի, 15 գլային փոխանցման հեղինակ: 

Դիտումներ: 328 | Ավելացրեց: CR7 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: