Шаблоны для uCoz
Навигация по сайту
Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 14 » Բեյլի գործակալ. Գարեթի վնասվածքի մասին «Marca»-յի հրապարակումները սուտ են
15:42
Բեյլի գործակալ. Գարեթի վնասվածքի մասին «Marca»-յի հրապարակումները սուտ են

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնեթը քննադատել է իսպանական «Marca» պարբերականին, ով տեղեկություններ էր տարածել Բեյլի հնարավոր վիրահատության հետ կապված։

«Ես խոսեցի «Marca»-յի թղթակցի հետ և ասացի, որ նրանց հրապարակումը կատարյալ աբսուրդ է։ 

Բեյլը բուժզննում է անցել, նա կատարելապես առողջ է և որևէ առողջական խնդիր չունի։ Սա աշխարհի ամենաթանկ տրանսֆերն է. եթե որևէ խնդիր լիներ՝ «Ռեալը» կհրաժարվեր գործարքից։

 Լրատվամիջոցի կողմից հիմարություն է նման նյութ հրապարակելը։ Մենք այլևս որևէ մեկի հետ չենք քննարկի այդ պատմությունը, քանի որ այն կատարյալ հորինվածք է»,-հայտարարել է Բարնեթը։

Դիտումներ: 330 | Ավելացրեց: CR7 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: