Шаблоны для uCoz
Навигация по сайту
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 17 » Բեյլ. Նույնիսկ աղոթել եմ, որ այս տրանսֆերն իրականանա
13:57
Բեյլ. Նույնիսկ աղոթել եմ, որ այս տրանսֆերն իրականանա
Կյանքում մեկ անգամ է լինում, երբ քեզանով հետաքրքրվում է «Ռեալը», հայտարարել է Մադրիդի «Ռեալի» եւ Ուելսի հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլը։ Ուելսցի կիսապաշտպանը հերթական անգամ հայտարարել է, որ միշտ երազել է Արքայական ակումբում խաղալու մասին։

«Ռեալը» մեծագույն ակումբ է, որի կազմում միշտ երազել եմ խաղալ։ Երջանիկ եմ այստեղ լինել։ Նույնիսկ աղոթել եմ, որ այս տրանսֆերն իրականանա»,- Բեյլի խոսքը մեջբերում է Marca-ն։

Բեյլի տեղափոխության համար Արքայական ակումբը Լոնդոնի «Տոտենհեմին» 100 միլիոն եվրո է վճարել։

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության չորրորդ տուրի «Վիլյառեալի» հետ հանդիպման ժամանակ Բեյլը դարձել է գոլի հեղինակ։ 

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Գալաթասարայ» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին, Երեւանի ժամանակով 22։45-ին։
Դիտումներ: 379 | Ավելացրեց: CR7 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: