Шаблоны для uCoz
Навигация по сайту
Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 21 » «Բետիսը» հետաքրքրված է «Ռեալի» դարպասապահով
20:49
«Բետիսը» հետաքրքրված է «Ռեալի» դարպասապահով

«Բետիսը» ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» 25-ամյա դարպասապահ Տոմաս Մեխիասին: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն: Նշվում է, որ ակումբը դժգոհ է թիմի դարպասապահ Ստեֆան Անդերսենի ցուցադրած խաղից:

«Բետիսը» կապ է հաստատել Մեխիասի գործակալի հետ պարզելու համար, թե արդյոք ֆուտբոլիստը պատրաստ է լքել Կաստիլյան, և իրենց կազմում հանդես գալ առնվազն մինչև մրցաշրջանի ավարտը: Ֆուտբոլիստի պատասխանից է կախված՝ արդյոք «Բետիսը» պաշտոնական առաջարկ կանի մադրիդյան թիմին, թե՝ ոչ:

Նշենք, որ Մեխիասը մասնակցել է «Ռեալի» առաջին թիմի ամառային ուսումնամարզական հավաքին: Ֆուտբոլիստը նաև իր նորամուտն է նշել Լա լիգայում 2011թ մայիսի 10-ին «Խետաֆեի» դեմ խաղում:

Դիտումներ: 340 | Ավելացրեց: CR7 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: