Шаблоны для uCoz
Навигация по сайту
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 18 » Բենզեմա. Ագրեսիա էի զգում թուրք ֆուտբոլիստների կողմից
18:37
Բենզեմա. Ագրեսիա էի զգում թուրք ֆուտբոլիստների կողմից

«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Գալաթասարայի» նկատմամբ 6-1 հաշվով տոնած հաղթանակի մասին: Հիշեցնենք' ֆրանսիացի ֆուտբոլիստն այդ խաղում դարձավ դուբլի հեղինակ:

-Սա հենց այն դեպքն է, երբ ամեն ինչ գտնվում է իր տեղում: Մինչ հանդիպումը ես ինձ վրա վստահություն էի զգում, որ այսօր անպայման կկարողանամ գոլ հեղինակել:

«Գալաթասարայը» հիանալի էր խաղում առաջին խաղակեսի սկզբնամասում: Ագրեսիա էի զգում թուրք ֆուտբոլիստների կողմից: Իսկոյի գոլը լիովին փոխեց խաղադաշտում տիրող իրավիճակը: Հետագայում մենք պարզապես ցուցադրեցինք մեր խաղը,- ասել է Բենզեման:

Նշենք, որ Չեմպիոնների լիգայում իրենց հաջորդ խաղը մադրիդցիները կանցկացնեն հոկտեմբերի 2-ին' հյուրընկալելով «Կոպենհագենին»:

Դիտումներ: 337 | Ավելացրեց: CR7 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: