Популярные фильмы
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 14 » Բենիտես. Եթե Բեյլն արժե 100 մլն., ապա Համշիկն անգին է
10:01 Բենիտես. Եթե Բեյլն արժե 100 մլն., ապա Համշիկն անգին է | |
«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսը բարձր է գնահատել թիմի կիսապաշտպան Մարեկ Համշիկին: 26-ամյա կիսապաշտպանը նեապոլյան ակումբի կազմում է հանդես գալիս 2007 թվականից ու վերջերս երկարաձգեց գործող պայմանագիրը մինչև 2018-ը: -«Նապոլին» լավ աշխատեց տրանսֆերային պատուհանի ժամանակ: Կավանիի հեռանալուց հետո ես նախագահ դե Լաուրենտիսին հանձնեցի նրա հավանական փոխարինողների ցուցակը: Այդտեղ էր նաև Իգուայինը, ում էլ, ի վերջո, գնեցինք: Ասում եք' «Ռեալը» 100 մլն. եվրո՞ է վճարել Բեյլի համար: Այդ դեպքում' Մարեկ Համշիկն անգին է: Նույնիսկ եթե «Նապոլին» չեմպիոն չդառնա, մենք պետք է ապացուցենք, որ ոչ ոքից չենք վախենում,- Բենիտեսին մեջբերում է La Gazetta dello Sport-ը: Ա Սերիայի մեկնարկային երկու տուրերից հետո նեապոլցիները նույնքան հաղթանակ են տոնել: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
Популярные обои
Популярные игры