Шаблоны для uCoz
Навигация по сайту
Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 22 » Անչելոտին վստահեցնում է, որ Կասիլյասը հիմնական կազմի խաղացող է
21:14
Անչելոտին վստահեցնում է, որ Կասիլյասը հիմնական կազմի խաղացող է

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, խոսելով «Էսպանյոլի» դեմ խաղից (1:0), հայտարարել է, որ Իկեր Կասիլյասը պահեստային խաղացող չէ: Հիշեցնենք, որ Կասիլյասը, «Էսպանյոլի» դեմ հանդիպման առաջին 18 րոպեներին անառիկ պահելով սեփական դարպասը, անձնական ռեկորդ սահմանեց. նա արդեն 520 րոպեից ավելի գոլ բաց չի թողել:

-Պետք է շնորհավորել Իկերին, քանի որ շատ լավ է խաղում: Նա արժանի է այս ռեկորդին, նա շատ է օգնում մեր թիմին: Հիմա մեր երկու դարպասապահներն էլ հավասարապես խաղում են: Նա Դիեգո Լոպեսի պես հիմնական կազմի խաղացող է,-ասել է մարզիչը:

Դիտումներ: 437 | Ավելացրեց: CR7 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: