Шаблоны для uCoz
Навигация по сайту
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 17 » Անչելոտին վաղը ռեկորդ կգրանցի Չեմպիոնների լիգայում
07:55
Անչելոտին վաղը ռեկորդ կգրանցի Չեմպիոնների լիգայում

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին վաղը կայանալիք «Գալաթասարայի» հետ մրցավեճում ռեկորդ կգրանցի' դառնալով Չեմպիոնների լիգային ամենաշատ թիմերով մասնակցած մարզիչ: Մադրիդյան ակումբն իտալացի մասնագետի կարիերայում 6-րդն է, որին պետք է մարզի Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում: Մինչ այս Անչելոտին գլխավորել է «Պարման», «Յուվենտուսը», «Միլանը», «Չելսին» ու «ՊՍԺ»-ն:

Մարզիչների թվում, որոնք Չեմպիոնների լիգայում մարզել են ամենամեծ թվով թիմեր, տեղ են գտել նաև Ռաֆա Բենիտեսը (5), Ռոնալդ Կումանը (5), Կլաուդիո Ռանիերին (5), Ֆաբիո Կապելլոն (4), Միրչա Լուչեսկուն (4), Ժոզե Մոուրինյոն (4) ու Մանուել Պելլեգրինին (4):

Դիտումներ: 353 | Ավելացրեց: CR7 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: